ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ-Մազրուին X-ում կատարած իր գրառման մեջ հայտարարել է, որ երկրի՝ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ից դուրս գալու որոշումը ինքնիշխան ռազմավարական ընտրություն է, որը հիմնված է նրա երկարաժամկետ տնտեսական տեսլականի և էներգետիկ հնարավորությունների վրա։
Ալ-Մազրուիի խոսքով՝ այս որոշումը կայացվել է ազգային արտադրական քաղաքականության և ապագա հզորությունների համակողմանի գնահատումից հետո։
«Այն թելադրված է բացառապես ԱՄԷ-ի ազգային շահերով, էներգիայի հուսալի մատակարարի նրա դերով և շուկայական կայունության հանդեպ ունեցած ձգտմամբ», – ասել է նա։
Նախարարը նշել է, որ այս քայլը թելադրված չէ քաղաքական նկատառումներով և չի արտացոլում ԱՄԷ-ի ու նրա գործընկերների միջև որևէ տարաձայնություն։
«ԱՄԷ-ի որոշումները ինքնիշխան են, ռազմավարական և հիմնված են ազգային շահերի վրա, այլ ոչ թե դրսից եկող շահարկումների», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում են ընդունել 2026 թվականի մայիսի 1-ից դուրս գալ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ից։