
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ միտումնավոր և անհիմն են բոլոր այն հայտարարությունները, որոնք 44-օրյա պատերազմում Մինսկի խմբի համանախագահ պետությունների իներտ դիրքորոշումների համար մեղավոր համարում են Հայաստանին, որը չէր ճանաչել ԼՂՀ-ն: «Մենք կմիջամտեինք, եթե այս պետական կազմավորումը ճանաչված լիներ»,- ասում են պետական այրերը: Հաստատ համոզված եմ, որ, եթե ՀՀ ներկա և նախորդ իշխանություններից որևիցե մեկը ճանաչած լիներ Արցախը, հիմա էլ մեղադրելու էին խաղաղ բանակցային գործընթացը տապալելու, Մինսկի խումբը կազմալուծելու և պատերազմ հրահրելու մեջ: Այսպիսի խիստ «բարոյական» սկզբունքներով է կառուցված միջազգային քաղաքականությունը: Ում, երբ, ինչը որ շահավետ է, այդ էլ ասում են»: