«Չի կարող 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը տնօրինել մի տգետ, անինքնասեր խեղկատակ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Չի կարող 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը տնօրինել մի տգետ, անինքնասեր խեղկատակ»․ Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանը որ ասում է՝ տե՛ր կանգնեք խաղաղությանը, իրականում ասում է՝ տե՛ր կանգնեք պարտությանը, տե՛ր կանգնեք նվաստացմանը, ողբերգությանը, անարժապատվությանը։ Այս ամեն ինչը պետք է մերժենք միասին»,- այս մասին Արտաշատում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով՝ ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«2018թ․ մեր ժողովուրդը խաբվեց, քաղաքական կուսակցություններն էլ սխալվեցին, դրա համար շատ թանկ վճարեցինք․․․Երկրորդ անգամ էլ կարողացավ խաբել և գալ շարունակել զիջումները, բայց երրորդ անգամ խաբվելն անդառնալի է լինելու, շատ ծանր հետևանքներ է ունենալու, հետևաբար պետք է մերժել այս ստին, կեղծիքին, անարժապատվությանը։ Չի կարող 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը տնօրինել մի խեղկատակ, մի տգետ անինքնասեր. սա անընդունելի է»,- ընդգծեց սաղաթելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *