
Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները քարոզչությունը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Մեծավանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են ՔՊ-ի քարոզարշավը։