
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Քիչ առաջ Նիկոլը ստիպված հրապարակային պատասխանեց ընկերոջս՝ Իշխան Սաղաթելյանի հրապարակային հնչեցրած զույգ հարցերին.
ընդունեց, որ պատրաստվում է Ադրբեջանին Հայաստանի նոր տարածքներ հանձնել,
հրաժարվեց հայտարարել, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին օկուպացված տարածքները պետք է անհապաղ վերադարձվեն։
Ուզու՞մ եք նման Հայաստան Նիկոլի հետ»։