
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կարևոր փաստեր․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելեցի քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանին»․
«Արտակ Ավետիսյանի գործը քաղաքական հետապնդում է։
«Արմավիր» ՔԿՀ-ն գերբեռնված է եղել, նրան կալանավորել և տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ․․․ Հնարավոր է՝ հիմա շատ մարդիկ են նստած՝ ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, որոնց մասին չգիտենք․․․ Այն, որ հիմա մեր ՔԿՀ-ներն ավելի գերբեռնված են, դա փաստ է։
Արտակ Ավետիսյանը բանտային կալանք է կրում 1 ամսով, մարդ, որն ունի 4 երեխա, որոնցից 3-ը անչափահաս, կինը 5-րդ երեխային է շուտով լույս աշխարհ բերելու, դատարանը որոշեց, որ պետք է բանտ նստի, քանի որ իր խոսքում Նիկոլ Փաշինյանին էր կպել»,- տեսանյութում նշում է փաստաբանը՝ ընդգծելով՝ ընդվզող մարդկանց բերանը փակում են։