
Amazon MGM Studios-ը հայտարարել է, որ անցկացնում է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի մարմնավորման համար դերասանական քասթինգ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ընկերությունից հայտնել են միայն, որ ավելի ուշ՝ կներկայացնեն մանրամասներ, թե ով է լինելու նոր «գործակալ 007»-ը։
Հիշեցնենք, որ «Բոնդիանայի» նախորդ մասը էկրան էր բարձրացել 5 տարի առաջ։ Այն ժամանակ Բոնդի կերպարը մարմնավորել էր Դենիել Քրեյգը։
Հայտնի է նաեւ, որ նոր ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Դենի Վիլնյովը, իսկ սցենարը գրելու է Սթիվեն Նայթը։ Բոնդի կերպարի համար հիմնական թեկնածուներ են համարվում՝ Թոմ Հոլանդը, Հարիս Դիքինսոնն ու Ջեյքոբ Էլորդին։