Երեկ երեկոյան Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքի մոտ, պետական «Tomer» պաշտպանական ընկերությանը պատկանող փորձարկման հրապարակում, հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Times of Israel-ը։
«Tomer» ընկերության հայտարարության մեջ, որը մշակում է հրթիռակիրների համար շարժիչներ, ասվում է, որ պայթյունը եղել է «նախապես ծրագրված փորձարկում, որն իրականացվել է ըստ պլանի»։
Ավելի վաղ հզոր պայթյունի մասին հայտնել էր Ynet News լրատվամիջոցը։
Նրա տվյալներով՝ քաղաքի բնակիչները պատմել են, որ պայթյունի շրջանում տեսել են հսկայական կրակե գունդ։