Առաջին անգամ ընտանի կենդանիների զանգվածային կլոնավորում են իրականացրել

Չինաստանում Շենսի նահանգի համալսարաններից մեկի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ընտանի կենդանիների զանգվածային կլոնավորում։

Այս մասին հայտնում է chinhua լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, նրանք կարողացել են կլոնավորել տոհմական այծ եւ ստանալ երկու էգ եւ երկու արու կլոնավորված առանձնյակներ։

Հաղորդման մեջ նշվում է, որ կիրառվել է նոր տեխնոլոգիա, որը ավելի արդյունավետ է եւ արագ աշխատող, քան ավանդական սելեկցիան, որտեղ սովորաբար անհրաժեշտ է լինում ութից տասը տարի՝ նոր բարձր պրոդուկտիվության այծերի պոպուլյացիա ստանալու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *