Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանին գտնվող Տուլչա շրջանի Պարդին քաղաքում, հայտնաբերվել է չկառավարվող, չպայթած հրթիռային արկ, ասվում է Ռումինիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հայտնաբերման մասին տեղեկությունը ստացվել է շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին։
Գերատեսչությունը ճշտել է, որ արկը հայտնաբերվել է չբնակեցված տան բակում։
Դեպքի վայր է ուղարկվել մասնագետների խումբ։
Հարուցվել է գործ, որը փոխանցվել է Կոնստանցայի վերաքննիչ դատարանի դատախազություն։