Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանին, չպայթած հրթիռային արկ է հայտնաբերվել

Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանին գտնվող Տուլչա շրջանի Պարդին քաղաքում, հայտնաբերվել է չկառավարվող, չպայթած հրթիռային արկ, ասվում է Ռումինիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայտնաբերման մասին տեղեկությունը ստացվել է շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին։

Գերատեսչությունը ճշտել է, որ արկը հայտնաբերվել է չբնակեցված տան բակում։

Դեպքի վայր է ուղարկվել մասնագետների խումբ։

Հարուցվել է գործ, որը փոխանցվել է Կոնստանցայի վերաքննիչ դատարանի դատախազություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *