Ռուս գեղասահորդը կմարզվի հայ մասնագետի մոտ

Ռուսաստանի գեղասահքի 26 թվականի չեմպիոն, Ռուսաստանի Գրան-պրիի եռակի դաձնեկիր Պյոտր Գումենիկը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հայազգի մասնագետ Ռաֆայել Հարությունյանի մոտ մարզվելու։

Ավելի վաղ, Գումենիկն արդեն աշխատել էր Հարությունյանի հետ՝ անցյալ միջսեզոնային ժամանակահատվածում։ 25 թվականի ամռանը ռուս մարզիկը մասնակցել էր եռաշաբաթյա հավաքի, իսկ աշնանը՝ ժամանել էր երկու շաբաթով։ 25-ի դեկտեմբերին արդեն՝ այցելել էր մարզչին՝ 26 թվականի Օլիմպիադային պատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Հարությունյանը համաշխարհային գեղասահքի սպորտաձեւում ամենից ազդեցիկ մարզիչներից է։ Նրա սաներից են եղել Նեյթան Չենը, Էշլի Վագները եւ այլ հայտնի դեմքեր գեղասահքի սպորտաձեւից։ Ներկայումս նա հանդիսանում է աշխարհի չեմպիոն Իլյա Մալինինի մարզիչ խորհրդատուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *