Հայ ռեստորատորի ռեստորանը պահպանել է Michelin-ի երկու աստղերը

Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի 26 թվականի Michelin-ի ուղեցույցում հայ ռեստորատոր Կարեն Թորոսյանի Bozar ռեստորանը շարունակել է պահպանել իր բարձր կարգավիճակն ու երկու աստղերը։

Սա նշանակում է, որ ռեստորանն ունի հիանալի խոհանոց, հանուն որի կարելի է այցելել այնտեղ՝ շեղվելով հիմնական երթուղուց։ Քննադատները նշում են, որ հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն հայտնի է որպես խմորի հետ աշխատանքի եւ մսային ուտեստների պատրաստման փայլուն վարպետ։

Նրա լեգենդար՝ խմորի մեջ պաշտետը՝ pâté en croûte եւ պիտիվյե պիրոգը (pithiviers) պատրաստվում են բացառապես նախնական պատվերով։ Ռեստորանը գտնվում է Բրյուսելի պատմական շենքերից մեկում, որը կառուցել է հայտնի ճարտարապետ Վիկտոր Օրթան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *