Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու՝ Բարխուդարլի, Խեյրիմլի․․․

Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու՝ Բարխուդարլի, Խեյրիմլի․․․

Խեյրիմլին 2 տարի առաջ, Կիրանցի հողերի հետ է հանձնել, բայց չի հիշում, այնքան տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ո՞րը հիշի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ ՀՀ տարածքից հողեր չի հանձնելու, բա Սև լճի տարածքը, Կիրանցի 15 հեկտար հողերը, սարերի ձյունապատ դիրքերը, Վարդենիսի, Ջերմուկի մոտակա բարձունքները ՀՀ տարածք են, որ հանձնեցիր։

Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին քվե տվողները իրենք մասնակից են լինելու Ադրբեջանին նոր տարածքների հանձնմանը։ Եվ կապ չունի՝ այդ տարածքները հանձնողի օգտին քվեարկողը իր պաշտոնի, բիզնեսի համար է քվեարկելու, թե՞ քաղաքականապես խակ լինելու, քարոզչության տակ գտնվելու պատճառով, հետևանքը նույնն է։

Գրել է Ոսկան Սարգսյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *