Իմ կարծիքով, ամենաճիշտը կիսանախագահական համակարգն է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախագահի լիազորությունները պետք է փոխվեն, այժմ դա դեկորատիվ պաշտոն է։ Այս մասին Չարենցավանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չարժե՞ վերականգնել նախագահական կառավարումը՝ Քոչարյանը նշել է, որ ինքը հակված է լավագույնը համարել կիսանախագահական մոդելը։

«Չեմ կասկածում, որ նախագահի լիազորությունները պետք է փոխվեն։ Այսօր մենք ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակ ուտել, դաշնամուր նվագել և ունենալ 100 հոգանոց աշխատակազմ՝ բյուջեի հաշվին։ Անիմաստ, անհասկանալի պաշտոն է»,- նշել է Քոչարյանը։

Քոչարյանը համաձայնել է երկրի ղեկավարի համար կրթական ցենզ սահմանելու անհրաժեշտության հետ, իսկ ավելի լավ՝ IQ թեստ հանձնելուն։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնն ստանձնելու պահին Փաշինյանը բարձրագույն կրթություն չի ունեցել, իսկ դիպլոմը ստացել է ավելի ուշ՝ շատ կասկածելի ճանապարհով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *