Ահա, թե ինչ է կառուցում Փաշինյանն իրականում՝ խաղաղության փոխարեն

Շատերի համար վարորդական իրավունքների հարցը ընդամենը ճանապարհային երթեւեկության հարց է, թեմա: Դրանով է թերեւս պայմանավորված, որ մարդկանց մի մաս տարակուսում է, թե ինչու՞ է թեման դառնում այդքան քննարկման առարկա:

Գործնականում, այս թեման ամենեւին միայն վարորդական իրավունքի, երթեւեկության անվտանգության մասին չէ: Այյս թեման հանրային իրավագիտակցության մասին է: Երբ պետության կառավարման ղեկին գտնվող ուժը հստակ ազդակ է հղում, որ պետական իրավակարգը ենթակա է ըստ քաղաքական կոնյուկտուրայի փոփոխության, դա Հայաստանի հանրային իրավագիտակցության քայքայում է:

Իսկ հանրային իրավագիտակցության քայքայումը նշանակում է քայքայել պետական անվտանգության համակարգը: Բայց, ինչու՞ է քայքայվում հանրային իրավագիտակցությունը: Ես տվել եմ դրա պատասխանը նախօրեին. քայքայվում է, որովհետեւ հնարավոր չէ իրավագիտակից հանրության ու ավտորիտարիզմի համատեղում, համակեցություն: Իսկ Նիկոլ Փաշինյանի համար չկա ավտորիտարիզմին այլընտրանք: Դա նրա համար էքզիստենցիալ անվտանգության հարց է: Առանց ավտորիտարիզմի նա չի կարող իմպլեմենտացնել այն քաղաքական արտաքին հանձնառությունները, որոնց տակ մտել է իշխանությունը պահելու խնդիր լուծելու համար:

Հետեւաբար, նա ցանկացած առիթ օգտագործելու է «հատիկ առ հատիկ» տրամաբանությամբ՝ հանրային իրավագիտակցությունը աղավաղելու, իրավունքի մշակույթը ապամոնտաժելու համար: Կրկնեմ, Նիկոլ Փաշինյանը չունի այլ տարբերակ, եթե անգամ ունենա այլ տարբերակի ցանկություն:

Գործնականում, Փաշինյանը կառուցում է ոչ թե խաղաղություն, այլ հենց ավտորիտարիզմ, որը նրան պետք է նաեւ հնարավոր նոր պատերազմի դեպքում: Նա գիտե, որ որեւէ նոր պատերազմի հարց բացարձակապես կախված չէ նրանից՝ ինքը առարկում է Բաքվին որեւէ հարցում, թե՞ ոչ: Նա գիտե այդ մասին բոլորից լավ, թեեւ էլեկտորատին փորձում է համոզել հակառակը: Ըստ այդմ, որեւէ նոր պատերազմի դեպքում նրա համար անձննական պաշտպանության աներկբա անհրաժեշտություն է Հայաստանում աներեր ավտորիտարիզմի հաստատումը:

Ըստ այդմ, որեւէ քաղաքացի պետք է պատկերացնի, որ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին ոչ թե «տեր է կանգնում խաղաղությանը», այլ ընդամենը Փաշինյանի ավտորիտարիզմն է դարձնում «դրության տեր»:

Այս մասին գրել է Հակոբ Բադալյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *