Աբու Դաբիում ատոմակայանի շրջանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելու պատճառով

Արաբական Միացյալ Էմիրությունների արևմուտքում՝ «Բարաքահ» ատոմային էլեկտրակայանի շրջանում, հրդեհ է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով, ճառագայթային անվտանգության սպառնալիքներ չկան, ասվում է Աբու Դաբիի արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարությունում։

«Աբու Դաբիի իշխանություններն արձագանքել են Ալ Դաֆրա շրջանում գտնվող «Բարաքահ» ատոմակայանի ներքին պարագծից դուրս էլեկտրագեներատորում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո բռնկված հրդեհին: Տուժածների մասին չի հաղորդվում, միջադեպը չի ազդել ճառագայթային անվտանգության մակարդակի վրա», – ասվում է կենտրոնի Х–ի էջում տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջուկային կարգավորման դաշնային վարչությունը (FANR) հաստատել է, որ հրդեհը չի ազդել էլեկտրակայանի անվտանգության վրա, բոլոր էներգաբլոկներն աշխատում են սովորական ռեժիմով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *