Հնդկաստանի 1 քաղաքացի զոհվել է, ևս 3 հնդիկ աշխատող վիրավորվել են Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով, հայտնել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանատունը։
Դիվանագետները այցելել են դեպքի վայր և հիվանդանոցում հանդիպել վիրավոր աշխատողների հետ:
«Դեսպանատունը ցավակցություն է հայտնում զոհերի մահվան կապակցությամբ և համագործակցում է ընկերության ղեկավարության և տեղական իշխանությունների հետ՝ աշխատողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: