Երևանի մետրոյի երթևեկությունը վերականգնված է և իրականացվում երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։
«Երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում»,– հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:
Մետրոպոլիտենը շնորհակալություն է հայտնում համբերատարության և ըմբռնման համար։