Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանի ընտանիքում մեծ ու հիշարժան տոն է։ Դերասանուհու դուստրը, ում նշանադրության մասին տեղեկացրել էինք ամիսներ առաջ, արդեն պաշտոնապես ընտանիք է կազմել։
Օրերս Անժելա Սարգսյանը սոցիալական հարթակների իր էջերում նոր հրապարակում է արել՝ հանրությանը հայտնելով սպասված ու բարի լուրը։ Սիրահարներն օրինականացրել են իրենց հարաբերությունները՝ խուսափելով ավելորդ աղմուկից ու շքեղությունից։
Ամուսնության արարողությունն անցել է չափազանց ջերմ, մտերիմ ու համեստ մթնոլորտում՝ ամենամոտ մարդկանց շրջապատում։
Դերասանուհու էջը հեղեղվել է երկրպագուների, գործընկերների և հետևորդների ջերմ մաղթանքներով ու շնորհավորանքներով։ Օգտատերերը նորաթուխ զույգին մաղթում են երկար տարիների համատեղ կյանք, սեր և երջանկություն, իսկ Անժելային՝ թոռնիկներ գրկելու բերկրանք։
Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանն արդեն տևական ժամանակ բնակվում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում։