Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն. Կոնջորյան

Աժ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Բայց խոստովանեք` չքնաղ տեսարան է, որ Հայաստանի երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի` եթերում: Նրանք անօգնական են`սեփական տգիտության առջև: 

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է: Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն: Սա´ է ժողովրդավարության ուժը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *