Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրի՝ Հարավային Կորեայի հետ սահմանը անառիկ ամրոցի վերածելու մտադրության մասին։ Այդ մասին նա ասել է բանակի դիվիզիաների և բրիգադների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։
«Մասնավորապես, նա անդրադարձել է մեր կուսակցության տարածքի պաշտպանության քաղաքականությանը, որն ուղղված է հարավային սահմանը պահպանող առաջապահ գծի ստորաբաժանումների ամրապնդմանը և սահմանագիծը անառիկ ամրոցի վերածելուն», — Կիմ Չեն Ընի խոսքերը փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
ԿԺԴՀ առաջնորդը հայտարարել է բանակային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքը վերանայելու և Հարավային Կորեայի հետ սահմանին սահմանապահ զորքերը ուժեղացնելու մտադրության մասին՝ բարձրացնելով դրանց ռազմատեխնիկական մակարդակը։