Իսրայելի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Ավի Բլոտը հաստատել է Հորդանան գետի Արևմտյան ափին անվտանգության միջոցառումների մասին հրամանի փոփոխությունը։ Այդ փոփոխությունը թույլ է տալիս գործնականում կիրառել Քնեսեթի (երկրի խորհրդարանի) կողմից վերջերս ընդունված ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենքը։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
«Ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենքը սկսում է կիրառվել… Իսրայելի պաշտպանության նախարար Կացի ցուցումով Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Ավի Բլոտը ստորագրել է հրամանի փոփոխությունը, որը թույլ կտա Հուդեայում և Սամարիայում (Արևմտյան ափի իսրայելական անվանումը) ահաբեկիչների նկատմամբ կիրառել մահապատիժ՝ օրենքի դրույթներին համապատասխան», — ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ տվյալ օրենքը ներկայացնում է Իսրայելի քաղաքականության հստակ և միանշանակ փոփոխություն, որը դարձել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման պատասխանը։