Կիրակի Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են Իրանի կողմից արձակված երեք հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։
«Երեք անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Սաուդյան Արաբիայի օդային տարածք մտնելուց հետո», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի Ալ-Մալիքին, անօդաչու թռչող սարքերը արձակվել են Իրաքի տարածքից։
Սաուդյան Արաբիան «իրեն վերապահում է իրավունքը պատշաճ ժամանակին և պատշաճ վայրում պատասխանելու և կընդունի ու կիրականացնի բոլոր անհրաժեշտ օպերատիվ միջոցները՝ թագավորության ինքնիշխանության և քաղաքացիների ու բնակիչների անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձին հակազդելու համար», ավելացրել է Ալ-Մալիքին։