ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային հատվածում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է շարքից հանել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները՝ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման պայմաններում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։

«Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային հատվածում գտնվող ամերիկյան բոլոր ռազմական բազաները կդեակտիվացվեն», – լրատվամիջոցները մեջբերում են ԻՀՊԿ ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարիի հայտարարությունը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ կիրակի Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դրանցից մեկը հարվածել է Ալ-Դաֆրա շրջանում գտնվող «Բարակա» ատոմակայանի մոտ էլեկտրագեներատորին՝ առաջացնելով հրդեհ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *