
Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի համար գրավի լրիվ չափը։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով դատարանին։
Խոսքը 140 միլիոն գրիվենի մասին է, որը համարժեք է մոտավորապես 3.1 միլիոն դոլարի։ Երմակն ամբողջ շաբաթավերջն անցկացրել է նախնական կալանքի տակ։ Այժմ, գումարը վճարելուց հետո, նա կարող է ազատ արձակվել։
Հիշեցնենք, որ Երմակի դեմ մեղադրանք է առաջադրվել մայիսի 11-ին։ Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին մեղադրում է Կիևի արվարձանում էլիտար բնակելի համալիրի կառուցման ընթացքում փողերի լվացման մեջ։
Հինգշաբթի օրը Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Երմակին կալանավորել է, բայց նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Երմակը պնդել է, որ ինքը միջոցներ չունի և գումարը անիրատեսական է անվանել։ Նրա պաշտպանությունը պլանավորում էր բողոքարկել։ Սակայն, ի վերջո, գումարը գտնվել է։ Հատկանշական է, որ Երմակը պահվել է ՁՊՎ վճարովի խցում։