Պուտինն ու Սի Ծինփինը կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր. Չինաստանի ԱԳՆ

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի առաջնորդի՝ Չինաստան նախատեսվող այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։

«Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ», – նշել է դիվանագետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *