
Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն վերջին իրադարձություններից։ Նման կարծիք է հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Քանի որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չի նպաստում անվտանգության ապահովմանը, այլև լուրջ սպառնալիք է ներկայացնում այդ երկրների զարգացման և տնտեսական բարեկեցության համար»,- նշել է նա՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա կոչ է արել հարևաններին չտրվել Իսլամական Հանրապետության հակառակորդների ազդեցությանը, որոնք «ձգտում են պառակտում մտցնել տարածաշրջանի երկրների միջև»։