Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:

Մրցույթի նպատակներն են`

·         զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,

·         ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,

·         խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.

·         կունենան կիրառական նշանակություն,

·         ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,

·         ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

·         հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,

·         փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,

·         մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում

Անվանակարգերը հետևյալն են՝

·         ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

·         քիմիական գիտություններ

·         գիտություններ Երկրի մասին

·         գյուղատնտեսական գիտություններ

Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ

Անվանակարգերը հետևյալն են՝

·         տեղեկատվական տեխնոլոգիաներ

·         տեխնիկական գիտություններ

·         ճարտարապետություն

Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում

Անվանակարգերը հետևյալն են՝

·         կենսաբանական գիտություններ

·         բժշկական գիտություններ

·         դեղագործական գիտություններ

·         հոգեբանական գիտություններ

Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն

Անվանակարգերը հետևյալն են՝

·         տնտեսագիտություն

·         իրավաբանական գիտություններ

·         քաղաքական գիտություններ

·         սոցիոլոգիական գիտություններ

·         ռազմական գիտություններ

Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում

Անվանակարգերը հետևյալն են՝

·         պատմական գիտություններ

·         բանասիրական գիտություններ

·         արվեստագիտություն

·         մանկավարժական գիտություններ

«Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի»,- ասված է հաղորդագրությունում:

Ուշադրություն. Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *