
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքների Համաշխարհային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը և այլ պաշտոնյաներ։