Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 368.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.96 դրամ (նվազել  է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.07 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365–366.5 դրամով, վաճառվում է 369.5-471 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-424 դրամով, վաճառվում է 430–436 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.80-4.93 դրամով, վաճառվում է 5.09–5.27 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում՝ 369 դրամով:

Եվրոն գնվում է 426 դրամով, վաճառվում է 430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.90 դրամով, վաճառվում է 5.00 դրամով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *