Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից «Սումուդի նավատորմի» նավերի կալանումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ծովահենության ակտ է անվանել և դատապարտել է «Սումուդ գլոբալ նավատորմիղի» նավերի կանգնեցմանն ուղղված Իսրայելի գործողությունները։ Նավերը հերթական անգամ փորձել են ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը։

«Մենք դատապարտում ենք միջազգային ջրերում «Սումուդ գլոբալ նավատորմիղի» դեմ իրականացվող իսրայելական ուժերի գործողությունները, որը ձևավորվել է Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար։ Սա ծովահենության նոր ակտ է», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունից նշել են, որ «նավատորմիղի կազմում ընդգրկված են շուրջ 40 երկրների քաղաքացիներ»։ «Իսրայելական հարձակումներն ու նրա վախեցման քաղաքականությունը որևէ կերպ չեն խանգարի միջազգային հանրությանը՝ ձգտել արդարության և համերաշխություն հայտնել պաղեստինցի ժողովրդին։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր հակազդեցությունը և անվերապահորեն ազատ արձակի նավատորմիղի ձերբակալված մասնակիցներին», – հայտարարել է ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմն «այլ երկրների հետ համագործակցությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ կիրատել՝ [Թուրքիայի] քաղաքացիներին անվտանգ կերպով հայրենիք վերադարձնելու համար»։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն անհապաղ միասնական և վճռական դիրքորոշում որդեգրել Իսրայելի հակաիրավական գործողությունների դեմ», – ընդգծել է ԱԳՆ-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *