Նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ում են անդրադարձել Փաշինյանի այսօրվա անհավասարակշիռ պահվածքին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը կապված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ վերջերս Երևան կատարած այցի հետ։ Նա իր կարծիքը հայտնել է իր Telegram ալիքում։

«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չի անցել. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ դեմքին», – նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը տհաճ միջադեպ է հրահրել. նրան մոտեցել է մի կին և սկսել է կոշտ քննադատել նրա գործողությունները։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը կորցրել է ինքնատիրապետումը և գոռացել կնոջ վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *