Ուկրաինայում հերքել են Զելենսկու կնոջ ձերբակալության համար իրականացվող նախապատրաստման աշխատանքների մասին տեղեկությունը

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՈՒԱՀԲ-ի մամուլի ծառայությունն իր տելեգրամյան ալիքում։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՈՒԱՀԲ-ն ու ՀՀԴ-ն որևէ դատավարական գործողություն չեն իրականացնում։

«Նմանատիպ տեղեկատվական արտահոսքերն ագրեսոր պետության կողմից իրականացվող համակարգված ապատեղեկատվական արշավի մի մասն են։ Դրանք նպատակ ունեն վարկաբեկել ուկրաինական կառույցները, խարխլել հակակոռուպցիոն մարմինների նկատմամբ վստահությունը, ապակայունացնել հասարակական-քաղաքական իրավիճակը և լայնամասշտաբ պատերազմի պայմաններում թուլացնել Ուկրաինայի միասնականությունը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ, հղում անելով ռուսական ուժային կառույցների աղբյուրին, հաղորդվել էր, որ ՈւԱՀԲ-ն և ՀՀԴ-ն իբր պատրաստում են Ելենա Զելենսկայայի ձերբակալությունը։

Լրագրողներին հայտնել են, որ ուկրաինացի քաղտեխնոլոգներն իբր Զելենսկուն խորհուրդ են տվել պաշտոնապես ու հրապարակավ բաժանվել կնոջից, իսկ մեդիադաշտում շրջանառել մի թեզ, թե Ելենան վերջին յոթ տարիներին չի տեսնում ամուսնուն։ Ինքը՝ քաղաքական գործիչը, ըստ լուրերի, այս ամենին մոտենում է զուտ իմիջային կորուստների տեսանկյունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *