Ինչու է ձերբակալվել Փաշինյանի հետ այսօր վիճած տղամարդը

Այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանին, քիչ առաջ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանությունը ձերբակալել է։

Մեր տեղեկություններով, կա հարուցված քրեական վարույթ ՀՀ քնչական կոմիտեում։ Ինչպես նրա փաստաբան Ռոման Երիցյան է հայտնել տղամարդու տեղը ոչ ոք չգիտի, ինչպես նաև անջատված է հեռախոսը, ֆեյսբուքյան էջն է ջնջված, իսկ հարազատները նրա մասին տեղեկություն չունեն։

ՆԳՆ-ից հետաքրքրվեցինք, թե ինչու է ձերբակալվել Օսիպյանը, պարզաբանեցին․ «Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»։

Մեր հարցմանն ի պատասխան Քնչական կոմիտեից էլ հայտնեցին, որ տեղեկությունը փորձում են ճշտել։

Նշենք, որ ձերբակալման համար հիմք է հանդիսացել այսօր տեղի ունեցած վեճը․ իրավապահները այն որակել են որպես խուլիգանական արարք, ինչպես նաև, ավելի վաղ նրա գրած ֆեյսբուքյան գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որը հեռացվել է ֆեյսբուքից։

Հիշեցնենք, որ այսօր տղամարդը մոտեցավ Փաշինյանին և մեղադրեց նրան՝ նշելով, որ նա պաշտպանել է Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչին ի պատասխան Փաշինյանը զայրացավ ու քաշքշուկ սկսվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *