Քրիստինա Հովհաննիսյանը վիրահատվել է. ի՞նչ վիճակում է նա

Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի հետևորդներն ու երկրպագուներն այսօր անհանգստացած են նրա առողջական վիճակով։

Քրիստինան Ինստագրամի իր պաշտոնական էջում նոր հրապարակում է արել, որով հանրությանը տեղեկացրել է, որ վիրահատության է ենթարկվել։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ դերասանուհին այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ և աստիճանաբար ապաքինվում է։ Նա նշել է, որ այժմ վերականգնվում է վիրահատությունից հետո։

Քրիստինան իր առողջական խնդրի, վիրահատության պատճառների կամ այլ մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հայտնել՝ նախընտրելով փակ պահել անձնական կյանքի այդ հատվածը։

Չնայած մանրամասների բացակայությանը՝ հրապարակումն անմիջապես արձագանք է գտել համացանցում։ Հետևորդները, ընկերներն շտապել են քաջալերել Քրիստինային՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում, ուժ և առողջություն:

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *