
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց, սա նաև կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են։
Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին։
Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն կտարածի»։