Հորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FT


Քաղաքականություն


Պաշտպանական ընկերություններն ու ծովային կապալառուները պատրաստում են անօդաչու ականազերծման համակարգեր Հորմուզի նեղուցի համար։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանն այդ տարածքում փոքր քանակությամբ ականներ է տեղադրել։

Ժամանակակից ականները տեղադրվում են ծովի հատակին և գործի են դրվում հատուկ սենսորների միջոցով։ Դրանց հայտնաբերման համար օգտագործվում են հիդրոլոկատորներով հագեցած վերջրյա կամ ստորջրյա անօդաչու սարքեր։ Օրինակ՝ «Magura» տեսակի դրոնները, որոնք Սև ծովում խորտակել են ռուսական նավերը, կարող են քարշակել հիդրոակուստիկ համակարգեր կամ տեղափոխել ական որոնող փոքր անօդաչու սարքեր։

Այս գործողությունների հիմնական նպատակը առևտրային նավագնացության անվտանգության համար ուղի հարթելն է, այլ ոչ թե տարածքի բոլոր ականների ամբողջական ոչնչացումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *