
Իջեւանից մեզ տեղեկացրին, որ Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները` քաղաքացիական հագուստով, հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում, որ տեսնեն, թե ովքեր են ելումուտ անում շտաբներ։
Քրեական ոստիկանության աշխատողները հիմնականում Տավուշի մարզի բնակիչներ չեն եւ հույս ունեն, որ իրենց ճանաչողներ չեն լինի, բայց մարդիկ ճանաչել են։ Իջեւանցիները վրդովված են` Քրեական ոստիկանությունը, փոխանակ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվի, զբաղված է հանրությանն ահաբեկելով։