Սան Դիեգոյի իսլամական կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

Սան Դիեգոյի իսլամական կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ տեղեկացված է ողբերգության մասին։

«Սարսափելի իրավիճակ է։ Ես ստացել եմ նախնական տվյալները», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ավելի ուշ ավելի շատ տեղեկություն կստանա և «շատ ուշադիր կուսումնասիրի այն»։

Քաղաքի ոստիկանության պետ Սքոթ Ուոլը հայտնել է, որ սպանվածների թվում է մզկիթի պահակը, որը առանցքային դեր է խաղացել հարձակվողներին դիմադրություն ցույց տալու գործում։ Հարձակմանը մասնակցելու մեջ կասկածվող երկու անձ գտնվել են մահացած ավտոմեքենայի մեջ։

Ուոլը ճշտել է, որ կասկածյալները 17 և 19 տարեկան դեռահասներ են։ Հավանաբար նրանք ինքնասպան են եղել։

Քաղաքի ոստիկանության ղեկավարը նշել է, որ ոստիկանությունը իսլամական կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն, իսկ տեղի ունեցածի հանգամանքները դեռևս քննվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *