Թրամփը մտահոգված է Աֆրիկայում Էբոլայի տարածմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման և հիվանդության հետագա տարածման վտանգի կապակցությամբ։

«Ես մտահոգված եմ Էբոլայի իրավիճակով։ Այժմ հիվանդությունը գրանցվում է Աֆրիկայում, բայց կարող է տարածվել նաև ավելի հեռու», – ասել է նա Վաշինգտոնում լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում լրացուցիչ միջոցներ են սահմանվում այն ճանապարհորդների համար, որոնք եղել են Ուգանդայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում՝ այդ երկրներում Էբոլա տենդի բռնկման պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *