«Սկսեք սովորել, որ Երևանում ձեզ այլևս չեն սիրում»․ Հայկ Մարության (տեսանյութ)

«Սկսեք սովորել, որ Երևանում ձեզ այլևս չեն սիրում»․ Հայկ Մարության

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Էս ի՞նչ ա անում» գրառմամբ։ Անդրադառնալով երեկ Արաբկիրում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է․ «Դուք երկրի վարչապետն եք, ձեզ ո՞վ է իրավունք վերապահել կնոջը քաշքշելու: Արդեն որերորդ անգամն է, որ մարդը, ով դուրս է գալիս և ձեզ ասում՝ ընդդիմադիր խոսք, դուք հարձակվում եք նրա վրա, բայց դա նորմալ չի չէ՞։ Էդ մարդը ոչ Ռոբն ա, ոչ Սերժն ա, չեք տեսնո՞ւմ՝ կին ա, էդ կինն Արաբկիրում ա ապրում, ինքը չի եկել Կառավարության շենքի մոտ բողոքի, դուք եք գնացել իր բակ, գոռգոռում եք, ինքն էլ իր կարծիքն է ձեզ արտահայտում։ Այո՛, դեմ ա ձեր կարծիքին, իրա կարծիքն ունի, պատկերացրեք՝ այդպիսի բան էլ է լինում և, ընդհանրապես, սկսեք սովորել, որ Երևանում ձեզ չեն սիրում այլևս, չեն հավատում և ոչ միայն Երևանում, այլ Երևանից դուրս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *