Ստում են, թե ՀՀ-ից առաջին անգամ է զենք արտահանվում. առաջին անգամ 10 տարի առաջ էր. Ավետիք Քերոբյան

«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից։ Բայց լուրը հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։ Առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ ՆԱՏՕ անդամ։

«Լավին լավն ասողներին» հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ-լեհական Լյուբավա Արմենիա համատեղ ձեռնարկությունը և հայ-հունական ԼՏ-Պիրկալ համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր Լազերային Տեխնիկա ՓԲԸ-ն։ Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։

Ձեռքի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *