Մայիսի 19-20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի Չինաստանում․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ սա կլինի Պուտինի 25-րդ այցը Պեկին։
Երկու նախագահների հանդիպումը կհաջորդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ շաբաթ Պեկին կատարած այցին, որի ժամանակ Սի Ծինփինը չին-ամերիկյան կապերը բնութագրել էր որպես «ռազմավարական կայունության» հարաբերություններ։