ԱՄՆ-ն ավելի քանի 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում իրականացված ռազմական գործողությունների 79 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Iran War Cost Tracker» վերլուծական պորտալը:
Կայքում տեղադրված և իրական ժամանակում թարմացվող հաշվիչի տվյալները հիմնված են մարտի 10-ին Պենտագոնի կողմից ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցի վրա։ Ըստ այդ փաստաթղթի՝ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների առաջին վեց օրվա ընթացքում Վաշինգտոնը ծախսել է 11,3 միլիարդ դոլար, իսկ հակամարտության հետագա յուրաքանչյուր օրվա համար նախատեսում է հատկացնել ևս 1-ական միլիարդ դոլար։
Ըստ աղբյուրի՝ ռազմական ծախսերի այս ընդհանուր գումարը գրեթե երեք անգամ գերազանցում է այն թվերը, որոնք ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերսթը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը շուրջ 29 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում: