Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 109,78 դոլարի

Նավթի գները երեքշաբթի օրը նվազում են՝ նախորդ նստաշրջանում գրանցած ուժեղ աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 2.32 դոլարով (2.07%)՝ մեկ բարելի համար հասնելով 109.78 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել է 2.84 դոլարով (2.6%)՝ մեկ բարելի համար հասնելով 112.1 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 1.67 դոլարով (1.54%)՝ մեկ բարելի համար հասնելով 106.99 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 3.24%-ով (3.1%)՝ մեկ բարելի համար հասնելով 108.66 դոլարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *