Իսպանիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել․ EFE

Իսպանիայի Ալմերիա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «EFE» գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ի ուշ երեկոյան Էլ Էխիդո համայնքում։ Վիրավորների թվում երկու անչափահաս կա։

Դեպքից հետո վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները։ Չի բացառվում, որ կրակողը կարող է լինել տուժածների և զոհերի ազգականը կամ նրանց մի մասի հարազատը։ «Reuters» գործակալության տվյալներով՝ կասկածյալն արդեն ձերբակալվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *