
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել ակտիվորեն և օգտագործել, իր խոսքով, սեփական ձայնը։
Նա նշել է, որ այլևս չի ցանկանում արժանանալ ստորացման և ընդգծել է, որ այդ օրը կարող է լինել փոփոխության հնարավորություն։ Հովսեփյանի խոսքով՝ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու իր վարքագծի և հանրային խոսքի մասին, հատկապես կանանց նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։
Նա նաև ընդգծել է, որ, իր համոզմամբ, հայ տղամարդը պետք է պահպանի արժանապատվություն և երբեք չդրսևորի անհարգալից վերաբերմունք հայ կնոջ նկատմամբ։
«Ընդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ, ինչպես խոսել նրանց հետ և ինչու հայ ուժեղ տղամարդը երբեք իրեն այդպես չի պահում հայ կնոջ հետ»,- նշել է նա: