
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու սահմանների հնարավոր բացումն ուղղակիորեն կախված են խաղաղության պայմանագրի ստորագրումից և ՀՀ Սահմանադրության փոփոխություններից: Այս մասին թուրքական Cumhuriyet-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
«Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն Սահմանադրությունը, հանրաքվե կանցկացնեն։ Տարածքային պահանջների վերացումից հետո կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել է ԱՄՆ-ում։ Դրանից հետո կբացվեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,- նշել է նա։