
ՔՊ քարոզարշավի ժամանակ Կուրթանի բնակիչ Հրայր Մարգարյանը բեռնատարով էր եկել, որին ամրացրել էր ՔՊ-ի մեծ պաստառը։ Նա այնպես էր կանգնեցրել բեռնատարը, որ փակի պատին փակցված Սամվել Կարապետյանի պաստառը։ «Նյուզ»-ի հարցին, թե հատո՞ւկ է փակել Սամվել Կարապետյանի պաստառը, որ տեսանելի չլինի, ՔՊ աջակիցն ասաց․ «Հա, բա էլ ինչի՞ համար։ Չուժոյ մարդիկ մեզ պետք չեն»։